
«Ադրբեջանական քարոզչությունը շատ փնթի, պարզունակ ձևով է գործում». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական քարոզչությունը շատ փնթի, պարզունակ ձևով է գործում: Ավելին, իմ տպավորությամբ, ավելի շատ նեռվայնացնում է իր հանրությանը, քան համոզում, որ Հայաստանում կան այնպիսի կորուստներ, ինչպիսին որ իրենք են ներկայացնում:
Իրենց ասածներին և արածներին լրջություն հաղորդելու համար փորձեցին դրսի «փորձագետներ» ներգրավել, բայց բովանդակային առումով որևէ փոփոխություն չեղավ:
Մեկ-երկու ուղղություն կա, որտեղ որոշակի վերապահումներով խնդիր են լուծել, բայց ընդհանուր պրոցեսի մեջ դրանց տեսակարար կշիռը մեծ չէ»: