Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են մանավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելուն միտված քայլերը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Covid-19 համավարակի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին։

Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար համատեղ ջանքեր գործադրելու շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031