Կայունությունն ունի առաջնային նշանակություն. Վրաստանի նախագահը հայ-ադրբեջանական սահմանի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին, և, որ իրավիճակի հետագա սրումից հնարավոր կլինի խուսափել խաղաղ բանակցությունների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս