
Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է

Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի գտել։ Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Թուրքիան կազմակերպված հանցավորության 6.89 ինդեքսային միավորով գերազանցել է մի շարք աֆրիկյան և լատինամերկյան երկրների, ինչպես նաև Ռուսաստանին։
Զեկույցի վերջին հորիզոնականներում այնպիսի երկրներ են, ինչպիսիք եբ Հայաստանը և Նոր Զելանդիան։ Հայաստանը 171-րդ տեղում է։