Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 867-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 867-ով: Մահացել է 30 մարդ։ Stopcov.ge կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 618․620 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1877 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 591․668 հիվանդ, մահացել է 9068-ը: Մեկ օրում արվել է 16․066 թեստ, այդ թվում 9770-ը՝ հակագենի եւ 6296-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 5,4 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,42 տոկոս, վերջին յոթ օրում՝ 4,94 տոկոս:

Ներկա դրությամբ պատվաստումներ է ստացել 1 մլն 818․258 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4124 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 31 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4133, քովիդ-հյուրանոցներում՝ 601 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս