«Դա մոբիլիզացված բանակ է և կարող է ամեն պահի զորավարժություններից անցնել բուն մարտական գործողությունների, և եթե դու առաջնագծում ունես թշնամու կուտակումներ, այն էլ՝ տեխնիկայով զինված, առնվազն պետք է չափազանց զգույշ լինել և հետևել, որպեսզի իրավիճակը դուրս չգա զորավարժությունից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր»:
«Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված»:
Կովկասում Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը՝ ևս, բայց նրանք դեռ գործում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության ռեժիմում։ Թուրքիայի նախագահն այդ զանգով փորձում է հիշեցնել տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով իր ներկայության մասին, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ է փորձում գործել Թուրքիան, իսկ Ռուսաստանը, չցանկանալով որևէ բախում Արցախյան հակամարտության գոտում, փորձում է հանդես գալ՝ որպես հավասարակշռող ուժ, և դատելով հաղորդագրության բովանդակությունից, ՌԴ-ն նշել է հակամարտության կարգավորման կարևոր ասպեկտները, որ այն չունի ռազմական լուծում, ինչն ուղերձ էր նաև Էրդողանին։
Այս օրերին ներքաղաքական կյանքի խոհանոցում եռում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցի քննարկումը, ու ովքեր չեն ալարում, իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:
«Հայաստանը Արցախ է և վեր»-ը Փաշինյանը մեկնաբանեց «Հայաստանն ու Արցախը միասնական անվտանգային տարածք են» տրամաբանության ներքո: Սա հերթական խմբագրման փորձ է՝ ուղղված նախկինում արած քայլի հետևանքով առաջացած խնդիրները հարթելուն:
Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ որ ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների «բարեփոխումների» հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը:
Թուրքական «Bayraktar»-ը գնելու հետաքրքրություն Ադրբեջանն ունեցել է դեռևս տարիներ առաջ, սակայն եղել են նրբություններ, որոնք կարող էին խանգարել դրան: 168.am–ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը: «Խանգարող հանգամանքները կապված էին նրա հետ, որ «Bayraktar»-ի վրա առկա որոշ սարքավորումներ թուրքական արտադրության չէին, այլ եվրոպական կամ ամերիկականադական: Իսկ դրանք վաճառելու համար հարկավոր էր այս երկրների, ընկերությունների […]
Օրեր շարունակ չեն մարում հանրակրթության պետական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի, հատկապես՝ Հայ գրականություն առարկայի շուրջ բորբոքված կրքերը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած, սակայն ընդունելության քննությունների նոր կարգի պատճառով բուհեր չընդունված դիմորդների բողոքի ձայնը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ օրակարգի շուրջ են միջնորդներն առաջարկում բանակցային սեղանի վերադարձը, իսկ թե ինչ օրակարգային հարցեր պետք է ներառվեն, մանրամասնեց. «Օրակարգային հարցերը պետք է վերաբերեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը, որը ենթադրում էր առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման գաղափարը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահողի գրասենյակի ընդլայնում, ինչը հնարավորություն էր տալու տեղում՝ սահմանին, մոնիտորինգի առավել հաճախակի անցկացում, ինչպես նաև՝ որոշակի դեպքերում նաև քննարկման մեջ էր նրան շատ ավելի մեծ իրավասությունների տրամադրումը»:
Արդարադատության նախարար Զբիգնև Ժիոբրոն ասել է, թե այն փաստաթուղթը, որն հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, «վնասակար» է, քանի որ դպրոցներից պահանջվում է երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նա ավելացրել է, որ երկրում վերջին տարիներին ներդրված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել:
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բացակա է, ինչը բնորոշ չէ նրա տեսակին, նրա էությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել, PR-վել, բայց հիմա նա ստվերում է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հուլիսի 28-ին հյուսիսային ռազմական օկրուգ այցելության ընթացքում Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը Լիբանանի հետ սահմանին լարվածության համար:
Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Սիրիայից Իրաքի տարածք թափանցելու փորձը:
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է Ադրբեջանի ղեկավարության` հուլիսի 12-ին նախորդած և վերջին տարիներին առկա ագրեսիվ հռետորաբանությունը:
Իրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Առաջինը միջնորդությունը ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ամբաստանյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ իր պաշտպանյալի գույքը կալանքից ազատելու վերաբերյալ: Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը քննիչը կայացրել է 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ մինչդատական վարույթում: Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը՝ ինչպես դատախազական հսկողությամբ, այնպես էլ՝ դատական վերահսկողության շրջանակներում, քննիչի որոշումը բողոքարկել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։
Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվեցին 25 ազերիներ (մի մասը կալանավորվեց) և 7 մոսկվայաբնակ հայ հայտնվեց ռուս իրավապահների թիրախում, անմիջապես տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ Սորոսի հիմնադրամը: Այս մասին գրում է Yerevan.today-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ է արտահայտվել նման ակտիվության ժամանակավոր դադարեցմանը:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստում դատարանը քննեց գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը:
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց, որ Նախիջևանում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանք վերջին շրջանի տավուշյան լարվածության և դրան հետևած Թուրքիայի ագրեսիվ արձագանքի ֆոնին են:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է Լիբանանի պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի խախտման մեջ, որը հրադադարի ռեժիմ է սահմանել լիբանանա-իսրայելական սահմանին 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է «Россия сегодня»-ի ռուսաստանաբնակ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը:
Դեռևս անցյալ տարի 168.am-ը գրել էր այն մասին, որ Ջերմուկի տարածքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ցուցարարների ու շահագործմանը կողմ համայնքի ներկայացուցիչների միջև, և ոստիկանությունը նախ՝ փորձում է կոծկել այդ միջադեպերը, քանի որ այդպիսով ակնհայտ կդառնա, որ կառավարության՝ Ամուլսարի հարցով որոշում չկայացնելու արդյունքում համայնքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) հուլիսի 28-ին զինավարժանքներ է սկսել Պարսից ծոցում՝ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործվում է «Նուր» ռազմական արբանյակից ստացված տեղեկատվությունը:
Պետրոսյանն անդրադարձավ նաև Սերգեյ Բագրատյանի ԲՀԿ-ից դուրս գալուն. «Մենք ոչ մեկս «բագրատյանացավով» չենք տառապում, հիմա մարդ է՝ այդպես է որոշել, մենք ո՛չ վիրավորում ենք, ո՛չ հետևից խոսում ենք, ինքն իր իրավունքն է իրականացրել, Աստված իր հետ, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, իհարկե, ցանկալի չէ, որ խմբակցությունը լքեն առանց պատճառների։ Պարզապես Բագրատյանը բարոյապես պարտավոր էր մի հարցազրույց տար, թե ո՞րն է իր շարժառիթը, կամ գոնե հարցազրույց տա, ասի, որ իմ նախկին գործընկերներին մի՛ ծանրաբեռնեք իմ անձի հետ կապված հարցերով»: