«Մի քանի հետաքրքիր տրանսֆորմացիա Նիկոլ Փաշինյանի ընկալումներում․․․»․ Աննա Կարապետյան

Աննա Կարապետյանը ֆեյսբության իր էջում գրում է․ «Մի քանի հետաքրքիր տրանսֆորմացիա Նիկոլ Փաշինյանի ընկալումներում

Ռուսական RBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մեջ անցյալում արված մի քանի հայտարարություններ խմբագրելու փորձ է նկատվում:

1. «Հայաստանը Արցախ է և վեր»-ը Փաշինյանը մեկնաբանեց «Հայաստանն ու Արցախը միասնական անվտանգային տարածք են» տրամաբանության ներքո: Սա հերթական խմբագրման փորձ է՝ ուղղված նախկինում արած քայլի հետևանքով առաջացած խնդիրները հարթելուն:

2. Փաշինյանն անցյալ ժամանակով էր, կարծես, խոսում իր սիրելի թեզի մասին, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, այդ թվում՝ շեշտելով, որ Ալիևը դրանց պատասխանում էր ռազմատենչ հռետորաբանությամբ: Մնում է հուսալ, որ Փաշինյանը կբավարարվի սրանով և այլևս ապագայում չի կրկնի իր այս թեզը:

3. Փաշինյանը վեր կանգնեց Հայաստանի նախկին ղեկավարների հետ կապված ոչ մի դեպքում լավը չտեսնելու և նրանց վրա հանկարծ չհենվելու իր բարդույթից և նշեց, որ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկի հռետորաբանության մեջ ատելություն չի եղել Ադրբեջանի նկատմամբ:

Մի կողմից՝ ողջունելի է սեփական բացթողումները խմբագրելու միտումը, մյուս կողմից՝ շատ ավելի շահեկան կլիներ չանել չհաշվարկված քայլեր, այն էլ բազմիցս դրանք կրկնելով»:

Մի քանի հետաքրքիր տրանսֆորմացիա Նիկոլ Փաշինյանի ընկալումներումՌուսական RBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մեջ …

Gepostet von Anna Karapetyan am Dienstag, 28. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս