Պետրոսյանն անդրադարձավ նաև Սերգեյ Բագրատյանի ԲՀԿ-ից դուրս գալուն. «Մենք ոչ մեկս «բագրատյանացավով» չենք տառապում, հիմա մարդ է՝ այդպես է որոշել, մենք ո՛չ վիրավորում ենք, ո՛չ հետևից խոսում ենք, ինքն իր իրավունքն է իրականացրել, Աստված իր հետ, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, իհարկե, ցանկալի չէ, որ խմբակցությունը լքեն առանց պատճառների։ Պարզապես Բագրատյանը բարոյապես պարտավոր էր մի հարցազրույց տար, թե ո՞րն է իր շարժառիթը, կամ գոնե հարցազրույց տա, ասի, որ իմ նախկին գործընկերներին մի՛ ծանրաբեռնեք իմ անձի հետ կապված հարցերով»:
Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում է գրանցել, Թուրքիան՝ մեկ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելայնն ընդգծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ քաղաքական ուժի պառակտելու խնդիր չունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ այն հարցին, թե, ըստ մամուլում եղած որոշ հրապարակումների որոշ ուժեր փորձում են պառակտել ԲՀԿ-ն, որքանո՞վ է իշխանության մատը խառն այս գործում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենան ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի մեկնարկին դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննության դրեց գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի թարգմանչի փոփոխության հարցը: Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դատական գործընթացներում թարգմանիչների ներգրավման կարգում և այսուհետ դատական գործընթացներում թարգմանություններ կարողանալու են իրականացնել դատական դեպարտամենտի հետ պայմանագիր ունեցող կազմակերպության ներկայացուցիչները, իսկ թարգմանիչների վարձատրությունն իրականացնելու է դատական դեպարտամենտը:
«Վերջերս լսեցի, որ պարետի որոշմամբ Ջերմուկ քաղաքում մի քանի հանգստյան տներ էին փակվել։ Դե պատկերացրեք, եթե քաղաքացին իմանում է, որ, եթե գնա ինչ-որ տեղ, կարող է պատահել՝ հանկարծ փակվի, սա ուղղակի խփում է ներգնա տուրիզմին»,- նշեց Գագիկ Մինասյանը։
«Կառավարության գաղտնի որոշմամբ է խախտվում սոցիալական երկիր լինելու սկզբունքը»
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի:
«Իհարկե, բոլորն անհանգստացած են այս ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ, և շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով, այլ ընդգրկում են երկու երկրների մյուս մասերը ևս: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հուլիսի 28-ին ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը:
Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջեւ սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մալայզիայի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային հիմնադրամում տնտեսական հանցագործությունների գործով նրա դեմ առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամադ Նազլանը:
Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ) իր կայքում հրապարակել է Թուրքիա, Մեծ Բրիտանիա եւ Տանզանիա մուտք գործելու նոր կարգերը:
Գագիկ Մինասյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գեւորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։
Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը եւ Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը:
«Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։ Կարճ պատասխանը՝ այո։ Բայց կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ՝ մանրամասնեմ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում: Թերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թեւն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. համ խորհրդական է, համ օգնական, համ աշխատակազմի ղեկավար, համ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է:
Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը՝ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հուլիսի 27-ին Կիևում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքել է վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը:
Ապրելով ժամանակի մեջ և լինելով դրա կրողը, մենք հաճախ չենք հասցնում կշռել այն ծանրությունը, որ բաժին է ընկնում մեզ նույն ժամանակի նժարին: Տեսնում ենք ընթացքը, բայց լիարժեք չենք գիտակցում հետևանքը, քանի դեռ չի կատարվել: Հստակ տեսնում ենք մեր այսօրը, բայց մեր երեկը մեր վաղվա մեջ չենք կարողանում տեսնել: Մենք այսօր մենակ ենք: Հաճախ կարող ենք շարքային քաղաքացիներից փողոցում կամ սոցիալական ցանցերում, զրուցարաններում լսել, որ Ռուսաստանը` մեր ռազմավարական ու տնտեսական գործընկերը, մեզ հետ չէ: Իսկ ինչո՞ւ մեզ հետ չէ: