Փաստացի ընտրվելու դեպքում Հասմիկ Հարությունյանի գործառույթը հատվում է իր քրոջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հանձնաժողովի գործառույթի հետ:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան:
Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել. Վարչապետի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:
Հանրապետության նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչև երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ:
Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ:
20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականություն։ Իհարկե, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնված Հայաստանին ենք պարտական և Խորհրդային Հայաստան ունենալու, և 1991թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցեք, ոչ թե զարգանում, այլ գոյատևում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունեությանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Համենայն դեպս, այն հեքիաթները, որ ինքս լսել և հավատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի և թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, Արևմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց, և այլն»։
Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ:
Լիբանանի եւ Սիրիայի արդյունաբերության նախարարությունները պետք է ուղղակի բանակցություններ անցկացնեն՝ զարգացնելու համար արդյունաբերական հզորությունները եւ դեղագործությունը, չնայած մի շարք երկրների համակողմանի ճնշմանը:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է հինգով եւ հասել 1160-ի, ապաքինվածները վեցով ավելի են:
Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։ Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ «Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս […]
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում գտնվելու ժամանակ հուլիսի 30-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաեւ նրանց օգնականների համար:
Ամուլսարի շրջակա համայնքի բնակիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
«Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 30-ին գերազանցել է 17 միլիոնը:
Եվ, երրորդ պատճառը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, առողջապահական ճգնաժամն է: Այս երկրները, և հատկապես Հայաստանը, խիստ տուժել են, և այդ ճգնաժամի զոհերն են այն բոլոր սոցիալական հետևանքներով, որ կարելի է պատկերացնել:
«Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է ևս մեկ անգամ իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է»։
«Երբ որևէ էական փոփոխություն չկա երկրում, երբ խոստումները չեն կատարվում, սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ՝ տվյալ քաղաքական ուժի համար։ Ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել, ուղղակի խնդիրն այն է, թե ընդդիմությունը կկարողանա՞ համոզել հասարակությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել»։
Ռոբերտ Քորչարյանի խոսքով՝ հնարավոր է կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեզ մոտ որակ կար, քաղաքական էլիտան որակյալ էր». «Քաղաքական խոհանոցի» հյուրն այս անգամ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։