Ուազի հակառակ կողմը. Այլընտրանքային լուրեր

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն շնորհվել է թերակղզու կարգավիճակ։

2. ՄԻՊ-ը կոչ է անում իշխանափոխությունից հետո չմոռանալ պարետ Ավինյանին. «Անիմաստության միջազգային կոնվենցիան» սահմանում է, որ պաշտոնյայի բացակայությունը չի կարող համարվել մոռացության պատճառ։

3. «Կանայք հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում Աննա Հակոբյանը 15 հազար անվճար դիմակ է ուղարկել Նախիջևան՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին։

4. Անտարես հրատարակչությունը տպագրել է Ն. Փաշինյանի «Ուազի հակառակ կողմը» նոր վեպը։

5. Թուրքական Ջումհյուրիեթում տպագրվել է Արայիկ Հարությունյանի «Դդմի արտադրության թվայնացումը Արևելյան Անատոլիայում» կրթական հոդվածը։

6. Աննա Դանիբեկյանը «Մարտի 1-ի գործ. Փաշինյան և մյուսները» դատավարությանը լավագույնս նախապատրաստվելու համար գնացել է արտահերթ արձակուրդի։

7. Վենետիկի հանձնաժողովի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել՝ արգելել Վահագն Հովակիմյանի ելույթների թարգմանությունը եվրոպական որևէ լեզվով. «…-ի տարածման կանխարգելման նպատակով արգելվում է թարգմանել ոչ միայն ամբողջական տեքստը (դրա գոյության դեպքում), այլև՝ առանձին բառեր…»։

8. ԿԳՄՍ նախարարությունը կտրականապես դեմ է արտահայտվել Մաշտոցի պուրակում կառուցապատման աշխատանքներին. «Քանի դեռ պուրակը կրում է հնից մնացած անուններ, այն չի կարող Նոր Հայաստանում շինհրապարակ դառնալ…»։

9. Մի խումբ իմքայլական պատգամավորներ հանդես են եկել Չարենցի անվան դպրոցը Զիա Բունիաթովի անվամբ վերափոխելու առաջարկով։

10. Պարետ Ավինյանի որոշմամբ՝ ադրբեջանական Ուազի վարորդը հետմահու տուգանվել է դիմակ չկրելու համար։

11. Ավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը դատապարտել է հայկական բանակի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ների խոցումը. «Մենք որդեգրել ենք բաց երկնքի քաղաքականություն, և նման բաները անթույլատրելի են։ Օրինակ եթե Copenhagen-ում տենց անեն, police-ը շատ մեծ fine կանի»։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային լուրերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս