Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և հեղափոխական իշխանությունների «ջրերն» այնուամենայնիվ մի առվով չեն հոսում։
Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը:
Փաստորեն, Հայաստանն այսօր պատերազմում է երկու ճակատով` նյութական և հոգևոր: Այսինքն, սահմանին` թշնամու դեմ, և ներսում` մայրաքաղաքում, հենց Երևանի սրտի մեջ, յուրայնի` իր իսկ ընտրած իշխանության, ի պատասխան հոգևոր արժեքները դուխով ծեփելու մարտահրավերին:
Այսօր Սերժ Սարգսյանը կատարեց առաջին քայլը կամ շախմատային լեզվով ասած՝ e-2-e-4-ը։
Այսօր պետք է հայրենադարձների համար շտապ հայեցակարգ կազմվեն: Մեր կառավարությունը, սփյուռքահայության հետ հարցերի հանձնակատարի գրասենյակը շտապ պետք է հայեցակարգ կազմեն և այսպիսի զգայուն տեղերից հայությանը կամաց-կամաց տեղափոխեն հայրենիք: Ես կուզենայի, որ Սփյուռք լինի, բայց կուզենայի նաև՝ այս վատ առիթն օգտագործեինք, հայությանն այստեղ բերեինք: Մեր ժողովրդի թվաքանակը եթե ոչ՝ այսպիսի պայմաններում, ապա ե՞րբ կարող ենք ավելացնել: Պետք է ճիշտ և հատուկ քաղաքականություն մշակվի նրանց համար: Այսօր պետք է ինքնաթիռներ ուղարկվեն՝ ծերերին, երեխաներին, կանանց գոնե Լիբանանից շտապ այստեղ բերելու համար:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները մտել են վտանգավոր փակուղի՝ սպառնալով ԱՄՆ-ի ազգային շահերին։ Ռազմական առճակատման վտանգը, որը կարող է վերածվել միջուկային առճակատման, կրկին իրական է։ (…) Մեր արտաքին քաղաքական զինանոցը հիմնականում վերաբերում է արձագանքներին, պատժամիջոցներին, հանրային ամոթանքին և Կոնգրեսի բանաձևերին: Covid-19 գլոբալ համավարակը և դրա հետ կապված ծանր համաշխարհային տնտեսական անկումը, փոխանակ խթանելու համագործակցությունը, միայն ուժեղացրել է ներկայիս վայրընթաց հետագիծը»,- գրել են ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությամբ 103 ամերիկացի փորձագետներ՝ Politico պարբերականում 2020-ի մայիսի 8-ին հրապարակված բաց նամակում։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում է անցնելու:
Ավելի քան 120 դպրոց է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Այն, ինչ այս մի քանի օրերին տեղի է ունենում Ամուլսարի շուրջ, վերջին երկու տարվա իշխող վարչախմբի հայելային արտացոլանքն է. սա մի վարչախումբ է, որը ոչ մի ծրագիր այդպես էլ իր ավարտին չի հասցնում, միայն խոսում է և ոչ մի ծրագիր մինչև վերջ չի հասցնում և թաքնվում է ոստիկանի հետևում. ավելին՝ հեղափոխությունից հետո ամեն օր մենք տեսնում ենք ուժային բիրտ մահակ՝ կախված քաղաքացիների գլխին, իսկ դա, ի վերջո, միանշանակ հանգեցնելու է քաղաքացիական հուզումների և անհնազանդության։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։
Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիավորվել:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
12 տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս-վրացական հնգօրյա կամ օգոստոսյան պատերազմը, որի հետևանքով ավելի քան 400 մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ զրկվեցին իրենց բնակավայրերից, տներից՝ դառնալով փախստական։
Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունն ինչ հետևանք կարող է ունենալ Լիբանանի և տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ուժային ինչ վերադասավորումներ կարող են լինել Մերձավոր Արևելքում՝ Իրան, Իսրայել, Թուրքիա, և այս ամենն ինչ ազդեցություն կունենա հայության վրա:
«Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան Լիբանանից Հայաստան հնարավոր հայրենադարձության թեմային:
«Ալիևի այդ հայտարարությունը շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին»․ Սերժ Սարգսյան
«Միջխորհրդարանական հարաբերությունները շատ կարևոր են հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Լիբանանն է, որովհետև մենք այնտեղ ունենք բավականին մեծ համայնք և պարզապես պարտավոր ենք այդ երկրի խորհրդարանի հետ ունենալ ջերմ հարաբերություններ, ինչը կա: Վստահ եմ՝ պետք է էլ ավելի ամրացնել այդ հարաբերությունները»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատասխանելով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցին՝ ասաց, թե արտակարգ դրության ժամկետը պարբերաբար երկարաձգելու մասին ԼՀԿ-ի տեսակետը բոլորին էլ հայտնի է. «Սա անարդյունավետ քաղաքականություն է, և, բնականաբար, այս երկարաձգումն իր մեջ ոչ միայն իրավական խնդիր ունի՝ մեր տեսակետով սա չի համապատասխանում օրենքի պահանջին, այլև կառավարման տեսանկյունից անարդյունավետ է։ Թե ձեռքի հետ ինչ քաղաքական նպատակներև են լուծում մեր իշխանությունները՝ հարցի մյուս կողմն է։ Իհարկե, այս ամենը ներկայացնում են՝ որպես առողջապահական, բայց այդ առողջապահական խնդիները շատ հեշտությամբ կարելի է լուծել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի հաստատման կամ երկարաձգման»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար:
Գյուղապետարաններում, քաղաքապետարաններում և տարբեր այլ պետական կազմակերպություններում ու հիմնարկներում, երկար ժամանակ է՝ բառիս բուն իմաստով ահաբեկչություն և իրավապահների արշավանք է:
«Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին»․ Սերժ Սարգսյան
Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:
Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նկատեց՝ պետք է տարբերել ժամանակավոր տարհանումը ընդհանուր հայրենադարձության օրակարգից.
Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո:
«Նիկոլն ինձ նամակ ա գրել: Ասում ա կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու»: