ՌԴ առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին կգրանցի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը
COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում է անցնելու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ոռողջապահության նախարարության փոխղեկավար Օլեգ Գրինեւը: «Այն գրանցում կանցնի, այո:
Բայց այժմ տեղի կունենա փորձարկումների վերջին փուլը, դա չափազանց կարեւոր է: Մենք պետք է հասկանանք, որ պատվաստանյութն, ամենից առաջ, պետք է անվտանգ լինի»,-ասել է նա օգոստոսի 7-ին Ուֆայում Հանրապետական ուռուցքաբանության կենտրոնի վիրահատական բաժանմունքի բացմանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե իսկապես պատվաստանյութը գրանցում կունենա օգոստոսի 12-ին:
Հուլիսի վերջին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Գամալեյայի անվան կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը պլանավորվում է սեպտեմբերին. իսկ Վեկտոր»-ի կողմից մշակվածինը՝ հոկտեմբերին: