ՍԴ անդամ Վահե Գրիգորյանին ե՞րբ են քննելու

Գյուղապետարաններում, քաղաքապետարաններում և տարբեր այլ պետական կազմակերպություններում ու հիմնարկներում, երկար ժամանակ է՝ բառիս բուն իմաստով ահաբեկչություն և իրավապահների արշավանք է:

Հանձնարարված է «շռդալից բացահայտումներ» անել մարդկանց աշխատանքի ձևակերպելու, ընդունելու, աշխատանքի ներկայանալու, բացակայելու և այլ գործառույթներ իրականացնելու ամբողջ պրոցեսն ուսումնասիրելու ընթացքում:

Բացառապես բոլոր աշխատողներին հրավիրում են զրույցների, հարցաքննության, սպառնում են բերման ենթարկելով, առերեսումներ են անում, այլ աշխատողների նկարներ են ցույց տալիս, և այլն: Ստիպում են, որ մարդիկ իրենք ապացուցեն, որ աշխատանքի են գնացել, գործ են արել, կամ եթե բացակայել են, ապա` հիշեն, թե, ասենք` յոթ-ութ տարի առաջ այսինչ օրը որտեղ են եղել:

Լրիվ խելագարվել են:

Նպատակը մեկն է` ինչ-որ բան կգտնեն, գործեր «թխեն», իբր` չաշխատած և փող ստացածներ, ինչ-որ «աներևակայելի ահռելի չափերի» չարաշահումներ հայտնաբերելու համար:

Հետաքրքիր է, իսկ Սահմանադրական դատարանի՝ իշխանությունների սիրելի Վահե Գրիգորյանին ե՞րբ են քննելու…  ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելու պահից մինչ օրս անհարգելի պատճառով չի աշխատում՝ նիստերի չի մասնակցում, բայց պարգևավճարներ է ստանում, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից է օգտվում, ամսական աշխատավարձի չափն էլ կազմում է 793․680 դրամ (չհարկված)։  Փաստացի հարկումից հետո ստանում է շուրջ 600.000 դրամ աշխատավարձ: Ոչինչ չանելով: Վատ չի, չէ՞:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս