ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով պաշտոնական էջում ներկայացրել է հետևյալ հրապարակումը. 100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը։ Սևրում էր, որ Ցեղասպանությունից փրկված, գոյապայքարում հաղթած, սեփական անկախությունը վերակերտած, սով և համաճարակ հաղթահարող, քաղաքաներ և համալսարաններ կառուցող ազգը կարողացավ հասնել բացառիկ դիվանագիտական հաղթանակի։ Սևրի դաշնագիրը և Վիլսոնյան իրավարար […]
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել:
Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
ՀՀնախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «Ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ»:
Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։
Այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ լիբանանահայեր, «Հայկ» ազգայնական շարժման մասնակիցներ և Կառավարությունից պահանջում էին ապահովել Լիբանանում դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան։
Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում:
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի առիթով:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։
Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով եւ չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետեւ հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց վերաբերվեց որպես պատգամավորների, բանի տեղ դրեց նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին աղմուկ բարձրացրած գործողությունների մասով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենքսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Գասպարյանը ձերբակալված չէ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով այսօր կայացած դատական հերթական նիստին ներկա չէին ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Հարությունյանը՝ ամենամյա արձակուրդում լինելու պատճառով, և ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը՝ նույն պատճառով: Անանյանի փոխարեն դատարան էր ներկայացել փաստաբան Լուսինե Ասլանյանը, որը դատարանին հայտնեց, թե ցանկանում է ներգրավվել գործում՝ որպես Տարոն Ավետիսյանի շահերի պաշտպան:
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը:
Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։
Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ:
Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բաց առաջնությանը:
Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը:
«Այս ամենը հաշվի առնելով՝ ինքս ամբողջությամբ հակված եմ այն մտքին, որ արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն ունի քաղաքական դրդապատճառներ, և գլխավոր նպատակը մարդկանց ազատությունները սահմանափակելն է։ Տարբեր տեսակի ազատություններ՝ սկսած խոսքից, երբ ուղղակի տարբեր մանիպուլյացիաների դիմելով՝ կարող են մարդուն տուգանել, բանտարկել՝ խուճապ տարածելու համար, վերջացրած՝ ազատ տեղաշարժի կամ կամքի ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելով։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ վաղուց տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ապա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն ամբողջությամբ քաղաքական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության (ուղիղ):
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի պետական բյուջեում` այս անգամ Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնելով 347,038.9 հազ. դրամ։