Բաժիններ՝

Ռուսական կործանիչն ԱՄՆ-ի երկու ինքնաթիռ է կալանել Սև ծովի վրա

Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար: Այդ մասին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:

«2020 թվականի օգոստոսի 7-ին օդային տարածքի հսկողության ռուսաստանյան միջոցներով Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախներ»,- հաղորդել են կենտրոնում:

«Թիրախները կալանելու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը՝ Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է կենտրոնում, ՌԴ պետական սահմանից ամերիկյան հետախուզական ինքնաթիռների հետադարձումից հետո Ռուսաստանի կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդակայան:

«Ռուսաստանյան Սու-27 ինքնաթիռի ամբողջ թռիչքն անցկացվել է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում ամերիկյան հետախուզական ինքնաթիռների կողմից չի թույլատրվել»,-հավելել են կենտրոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս