Բաժիններ՝

Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են ուսումնական տարին սկսելու օրը

Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին: Քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի մասնագետներն իրեն ծանուցել են, որ այս պահին ամեն ինչ պատրաստ չէ ուսումնական հաստատություններում աշխատանքը լրիվ ծավալով վերսկսելու համար։ «Նրանք իրական եւ միանգամայն հիմնավորված անհանգստություններ ունեն»,- ընդգծել է նա:

Քաղաքագլուխը նշել է, որ իշխանությունները պարապմունքներն սկսել թույլ կտան սոսկ այն դեպքում, եթե ապահովվի «լիակատար անվտանգություն բոլորի համար, ովքեր առանչություն ունեն դպրոցական հանրակցության հետ»:

Քաղաքագլխի հայտարարության համաձայն՝ երկրի խոշորագույն դպրոցական օկրուգում մանկապարտեզները կբացվեն երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին: Տարրական դպրոցները կբացվեն սեպտեմբերի 29-ին, իսկ միջին եւ բարձր դասարանների աշակերտները պարապմունքները կսկսեն հոկտեմբերի 1-ին:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկում առաջանալու դեպքում պարապմունքների դադարեցման հարցերը պետք է որոշեն առանձին դպրոցական օկրուգների ղեկավարները: Մասնավորապես, Նյու Յորք քաղաքի դպրոցական օկրուգի համար, որտեղ կան 1 800 դպրոց եւ 1,1 միլիոն աշակերտ, կսահմանվեն կորոնավիրուսի թեստավորման ավելի խիստ ստանդարտներ: Այնտեղ դպրոցները փակ կլինեն, եթե օկրուգի տարածքում ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը յոթ օրվա ընթացքում գերազանցի 3 տոկոսը, մինչդեռ մնացած դպրոցական օկրուգների համար այդ չափանիշը սահմանված է 5 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930