Անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։

Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, որոնց ջրերն օրվա իշխանության և հատկապես ոլորտային նախարարության հետ «մեկ առվով չեն գնում»։

Համալսարանական մեր աղբյուրի տեղեկացմամբ, իշխանություններն իրենց տեսադաշտում արդեն ունեն գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930