«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։
«Հրապարակ» թրթը գրում է. «Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաեւ Հրայր Թովմասյան-Արեւիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես երեւում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:
«Հրապարակ» թրթը գրում է. «Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձեւավորվի, եւ իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօերին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն իրականում փոխում է հասարակության մեջ շատ կարևոր մի պահ. այլևս ոչ ոք երաշխավորված չէ, որ եթե նա համաձայն չի երկրում տիրող խայտառակ և հիմար իրավիճակի հետ, ապա իրեն չեն ահաբեկի և ձերբակալի:
Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո:
Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին է փրկվել, որոնք նետվել էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով:
Շների հատուկ ջոկատն աշխատանքն է սկսել Հելսինկիի օդանավակայանում. նրանք հոտով որոշելու են կորոնավիրուսային վարակի առկայությունն ուղեւորների մոտ: Այդ մասին հաղորդել է օդանավակայանը ղեկավարող ընկերությունը:
Մեր հանրային-քաղաքական կյանքում կա ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Հայաստանն ապրում է ճշմարտության տոտալ դեֆիցիտի պայմաններում։ Կեղծիքի ու ստի անարժեք շուկայում ճշմարտությունը ճնշվում ու բռնաբարվում է անտեսանելիորեն։ Ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից հասարակությունը ստանում է կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժիններ, որ նույն իշխանության և նույն ընդդիմության տեքստերում օբյեկտիվորեն առկա ճշմարտությունն անգամ չի հասնում մարդկանց մտքերին ու սրտերին ու հոգիներին նաև։
Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝ ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեցին նրա պաշտպանները։
«Պարոն Ծառուկյանի դեմ հարուցված այս գործը որևէ իրավական հենք չունի»:
ԱԱԾ-ի մոտ է նաև Գագիկ Ծառուկյանը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությանը՝ հայտարարեց. «Իրանց որոշման համար պատասխան են տալու»:
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ ԱԱԾ շենքի մոտ հավաքվում են ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները։
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով:
«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:
Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ:
Լրատվամիջոցներն օրերս կրկին անդրադարձան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարաձայնություններին: Անգամ կանխատեսում էին, որ 88 հոգանոց խմբակցությունում շուտով, բացի Արսեն Ջուլֆալակյանից, կլինեն նաև մանդատից ուրիշ հրաժարվողներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա. այդ մասին խոսելն անգամ աբսուրդ է, ուստի առաջարկում է «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ նման պահանջի մասին չխոսել ու սպասել։
Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։