
Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը։
«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասել է Ուլիխանյանը։