
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Օգասավարա կղզու մերձակայքում

Հունվարի 4-ի առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Օգասավարա ճապոնական կղզու մերձակայքում, որն ընկած է Տոկիոյից ավելի քան 1000 կիլոմետր դեպի հարավ:
«Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:09-ին (Երեւանի ժամանակով 01:09-ին): Երկրաշարժի օջախն ընկած է 70 կիլոմետր խորությամբ ջրի տակ. ցունամիի սպառնալիք չկա:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Օգասավարա կղզին գտնվում է Տոկիոյից 1,2 հազար կիլոմետր դեպի հարավ:
Մասնագետները չեն բացառում տարածաշրջանում կրկնակի ստորգետնյա ցնցումները շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: