
Իրաքի ՀՕՊ համակարգերը պայթանյութով երկու անօդաչու են խոցել ամերիկացի զինծառայողների ռազմակայանի մոտ

Իրաքի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը հունվարի 4-ին պայթանյութով երկու անօդաչու են խոցել Այն ալ Ասադ ռրազմակայանի մերձակայքում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Մեկ օր առաջ կանխվել է Բաղդադի օդանավակայանում «Վիկտորիա» ռազմական ճամբարի գրոհի համանման փորձը, որտեղ ավելի վաղ բանակված էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները:
Անօդաչուների հարձակման փորձերն ըստ ժամանակի համընկել են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի (1957 – 2020) եւ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի (1954 – 2020 ) մահվան տարելիցի հետ: 2019 թվականի հունվարի 3-ին նրանք ենթարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհին Բաղդադի օդանավակայանի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ -ը: