
Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի և Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին

Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների՝ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական թամատիկային տեղի կունենա հունվարի 6-ին, հավաստել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:
«Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի խորհրդականների հանդիպումը պլանավորված է հունվարի 6-ին»,- հունվարի 4-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը հայտնել է, որ ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հունվարի 6-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի «նորմանդական ձեւաչափի» գծով գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների հետ: Հանդիպմանը Բեռլինը կներկայացնի կանցլերի արտաքին քաղաքական խորհրդական Ենս Պլյոտները: