Բաժիններ՝

ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդության ավելի քան 1 մլն դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ամերիկացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության ավելի քան 1 միլիոն դեպք «օմիկրոն» շտամի տարածման պայմաններում: Դա մեկ օրվա ընթացքում առավելագույն քանակությունն է համավարակի սկզբից ի վեր:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր դեկտեմբերի վերջին օրը, այն ժամանակ բժիշկները հայտնաբերել էին կորոնավիրուսով վարակման շուրջ 590 հազար դեպք:

Հրապարակվող տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ կորոնավիրուսի թեստեր են հանձնում տանը եւ արդյունքները չեն հայտնում վիճակագրություն վարող գերատեսչություններին, նշում է Bloomberg գործակալությունը:

Համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 միլիոն դեպք, դրա հարուցած հիվանդությունից մահացել է 820 հազարից ավելի մարդ:

Դեկտեմբերին ԱՄՆ-ում հիվանդացության կտրուկ աճը հանգեցրեց է ավիաչվերթերի չեղարկման, դպրցների եւ գրասենյակների փակման, հիվանդանոցների գերծանրաբեռնվածության եւ մատակարարումների շղթաների խախտման , հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս