Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։
Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։
Վրաստանում մարտի 20-25-ը տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
Մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ են արձակել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Բելառուսը վեց ամսով երկարացրել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է:
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էին կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, փոքրիկները անընդհատ լաց էին լինում, բայց մենք էլ, նրանք էլ ուժեղ ենք, սա մեր հողն է։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ:
Ադրբեջանի կառավարությունը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին:
«Ռոսկոսմոս»-ը դիմել է Միջազգային տիեզերակայանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել իր ձեռնարկությունների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները:
Ամերիկյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին: Նա 2019 թվականին խմբավորման ոչնչացված ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքմենստանում բացվել են բոլոր ընտրական տեղամասերն ու մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները:
Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է:
Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարեւորվում է։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 453 միլիոն 464 հազար 764: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1545-ով: Մահացել է 20 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 633 հազար 443 դեպք:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարում կթողնի Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։
Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը Փաշինյանի կողմից բարձրաձայնված ժամանակահատվածում զբաղեցրել է Մհեր Պոլոսկովը, որը, ի դեպ, վերջերս վաճառել է նաև ԶՊՄԿ իր մասնաբաժինը: Պոլոսկովի` գլխավոր տնօրեն լինելու և վերջինիս մասնաբաժնի մասին պարզ է դառնում ԶՊՄԿ-ի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի ուսումնասիրությունից։