Արփինե Հովհաննիսյանը՝ անհետ կորած և վիրավոր հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՆՀԵՏ կորած եւ ՎԻՐԱՎՈՐ հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին

Հարգելի հայրենակիցնե՛ր

Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Բայց ակնհայտ է, որ մենք այլեւս նույնը չենք ու չենք կարող լինել։ Մենք պարտավոր ենք նայել մեր շուրջը ու տեսնել այն ահռելի խնդիրները, որոնք այս սարսափելի պատերազմը առաջացրել է։

Դա նշանակում է, որ այս օրերին պետության իրավական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս օրհասական իրավիճակի մեղմացմանը, մարդկանց հոգսի թեթեւացմանը։ Օրինակ՝ պետք է որոշում կայացնել, որ կառավարական ամառանոցները այլեւս պետական պաշտոնյաների համար չպետք է լինեն, այլ պետք է դառնան հայրենիքի պաշտպանների վերականգնմանն ուղղված հաստատություններ։

Այս պատերազմի արդյունքում մենք ունեն շուրջ 10000 վիրավորներ ու մեկանգամյա օւնութամբ չէ, որ պետք է բավարարվենք։ Մինչդեռ այս առումով իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ հաջորդ շաբաթ սրանք մտադիր են քննարկել……

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկորոդ ընթերցումը, հենց այս պահին շրջանառում են վարչական դատարանի կողմից օրենքների դրույթների կասեցման որոշումները բողոքարկելու հնարավորությանը վերաբերող նախագիծ և այլն և այլն: Դա այն դեպքում, երբ անհետ կորածների ու նրանց ընտանիքներին աջակցելու մասին օրենքների մասով էլ այս պահին բազմաթիվ փոփոխությունների կարիք կա:

Օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Այսինքն, երկու տարի այդ մարդիկ պիտի սպասեն, որ սրանք օրենքով իրենց երեխեքի ողջ կամ մահացած լինելը հաստատեն: Որ հետո էլ գոնե աջակցություն ստանան պետությունից: Այսինքն, այս ու այլ կարևոր հարցերը թողած սրանք թիթեռ են նկարում:

Ես առաջարկում եմ այն օրը, երբ Ազգային Ժողով կոչված հաստատությունում, իշխանական անմեղսունակները կհրավիրեն նիստ, հավաքվել ու արտահայտել մեր բողոքի ձայնը ու թույլ չտալ քննարկել որևէ այլ հարց, քան դավաճանի հեռացումն է ու իմ նշած ու նմանատիպ այլ խնդիրները:

Խորհրդարանական խմբակցություններին էլ խնդրելու եմ, որ թույլ չտան, որ դրանք որևէ այլ բան քննարկեն, քան հիշյալ հարցն է: Որպես «Հայրենքի փրկության շարժման» խորհրդի անդամ՝ վստահ եմ, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող գործադուլները, անհնազանդության ակցիաները ուղղված կլինեն նաև այս կարևորագույն նպատակի իրականացմանը:

Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի գնալն է: Հայաստանում չկա այլ, օրակարգ, քան դավաճանի գործողություններից տուժած մարդկանց խնդիրները լուծելն ու նրանց հանդեպ հոգատար լինելն է։ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան հայրենիքի փրկությունն է»:

ԱՆՀԵՏ կորած եւ ՎԻՐԱՎՈՐ հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին

Հարգելի հայրենակիցնե՛ր
Հայաստան պետությունը այս…

Posted by Arpine Hovhannisyan on 2020 թ. դեկտեմբերի 16, չորեքշաբթի

Տեսանյութեր

Լրահոս