
Չծնված սերունդ

Երբ թշնամին ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը և խաղաղ բնակավայրերը, մենք մեր ձայնը բարձրացրինք հանուն Արցախի երեխաների կյանքի պահպանման։
Պատերազմի ընթացքում, կորցնելով հազարավոր երիտասարդների կյանքեր, հազարավոր երիտասարդներին էլ դարձնելով հաշմանդամներ, խոցվեց մի ՉԾՆՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ: ՍԵՐՈՒՆԴ , որը կարող էր լինել 21 դարի, Հայ Ազգի, Նոր Հայաստանի , Հայրենանվեր , Արժանապատիվ Զավակներ: Խոցվեց հազարավոր երեխաների կյանքեր ամբողջ Հայությանը պատճառելով հոգեկան աննկարագրելի մեծ ցավ։
Այսօր՝ ճակատագրական այս պահին ու համաշխարհային մարտահրավերների նախաշեմին կառավարությունը, անկախ պարտության պատճառներից, որի գործունեության ժամանակ խոցվել է մի ՉԾՆՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ, պետք է ժամ առաջ հեռանա, որպեսզի պատճառ չդառնա խաղաղ պայմաններում խոցելու ՆՈՐ ՉԾՆՎԱԾ ՍԵՐՆԴԻ *: Իսկ յուրաքանչյուր հայ պարտավոր է աջակցել նոր կառավարությանը՝ պայքարելու նոր մարտահրավերների դեմ ի բարօրություն մեր *ՀԱՅՐԵՆԻՔԻ, Ի ՀԻՇԱՏԱԿ ԿՌՎԱԾ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ՀԱՅ ԱԶԳԻ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ:
Գագիկ Մարտիրոսյան
Գործարար, բարերար,
ՅՈՒՆԻՍԵՖ-Ի Բարի Կամքի տարածաշրջանային դեսպան (2013-2015 թթ.)