Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ ամսից ավել սպասում եմ, թե ՀՀ իրավասու կառույցներից որ մեկը կհիշեցնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:
«Կա նաև ապացույց, որ Միքայել Մինասյանը ներկայացրեց, և այդ հերքելը կամ հաստատելը քրեական դատավարության փուլում շատ արագ կատարվող գործողություն է: Արարատ Միրզոյանի և որևէ մեկի հայտարարությունները գրոշի արժեք չունեն: Պետք է քրեական գործ հարուցվի՝ ձեռագրաբանական համապատասխան փորձաքննությամբ, և փաստը միանգամայն ու վերջնական պարզաբանվի»,- ասաց Ամրամ Մակինյանը:
«Երբ դու վավերական ահաբեկիչներին վերադարձնում ես և մեզ խաբում ես մեկ ամբողջ շաբաթ «բոլորը՝ բոլորի դիմաց» արտահայտություններով, ուրեմն դու չես կարողանում, ապիկար ես: Ես դեռ չեմ գնում դեպի դավաճանության վարկածը, որովհետև դրա համար իրեղեն ապացույցներ են պետք, բայց դավաճանությունը, վստահ եմ, եղել է, որովհետև այնպիսի անհեթեթ իրավիճակներ են եղել»,- ասաց Ավետիքյանը:
«Էդ ո՞ր ժողովրդին եք ներկայացնում, որի արժանապատվությունը մնաց օկուպացված Շուշիում, թե՞ Հադրութում». Արման Աբովյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ հարց տվեցիք` ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյո՞ք դուք մեղավորն եք: Այո՛, դո՛ւք մեղավոր եք, դո՛ւք մեղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պարտության»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հացուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը իր ելույթում ուղղակիորեն հնչեցրեց հետևյալը. «Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է… Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ… Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել»։
Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ հիմա Արցախն իր համար Հայաստա՞ն է, թե՞ ոչ
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
Ռոբերը Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Տեսեք, թե ինչպես ծեծված տուզիկը, ում դեմը տփելուց հետո Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ մի փոր լափ էին դրել, դեռ խոսում է իր կողմից մատաղացու գառ դարձրած ժողովրդի մասին:
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ակնկալում է առանց խուսանավումների և առանց մանևրելու պատասխան:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ հայ հասարակությունը դարձել է ինֆորմացիա սպառող և շատ հեշտությամբ հավատում է յուրաքանչյուր կողմից եկող ինֆորմացիայի: Հեքեքյանի խոսքով՝ մեր հանրությանն այնքան են բաժանել, որ անգամ ամենամտերիմ մարդիկ խուսափում են իրար հետ խոսել քաղաքականությունից: Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Արցախյան 2-րդ պատերազմում մեր կրած պարտությանը՝ Հեքեքյանն ասաց, որ մենք խաբվել ենք:
«Սյունիքի մարզը համապատասխանեցվել է ՀԱՊԿ իրավազորության տարածքին՝ անվտանգության համար». Փաշինյան
«Ես նայում եմ՝ ոչ թե ինչ են խոսում, այլ նայում եմ իրենց գործերը: Իսկ գործերի հետ կապված՝ այսօր քննարկվում է շրջանառության հարկի շեմի իջեցումը․ եթե նույն Էկոնոմիկայի նախարարությունը, մնացած նախարարությունները պատասխանատվություն կրեին տնտեսության բարենպաստ միջավայրի համար, այնպիսի հզոր լոբբինգ կկազմակերպեին, որ նույնիսկ շրջանառության չէր դրվի կառավարության կողմից: Եթե այդ քայլերը չեն արվում, մնացածն ուղղակի նախարարական ժամկետը վայելելու ժամանակահատված եմ համարում»:
«Բազմիցս առիթներ եմ ունեցել շփվել մեր հայրենակիցների հետ, լսել նրանց մտահոգությունները, ցավալի հարցերից մեկն էլ հետևյալն էր ՝ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչել են վիրավորական հայտարարություններ, անգամ սպառնալիքներ հայերի, Հայաստանի և անձամբ, պարոն վարչապետ, Ձեր հասցեին, որին ի պատասխան՝ Ձեր կողմից եղել է միայն լռություն:
«Ասեմ, որ վերջին 44-օրյա պատերազմն ինձ համար ուրիշ էր՝ համեմատած նախկինների հետ, այն ինձ համար շատ անհասկանալի կամ հենց շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, այն շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ պարտվելու համար»,- այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:
Տիգրան Ավինյանն առաջարկում է ընդդիմությանը հուշագիր ստորագրել արտահերթ ընտրությունների վերաբերյալ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց մինչ հունվարի 11-ի հանդիպումը հայտարարած գերիների հարցի առաջնահերթությունն ու հանդիպման արդյունքում այդ հարցի չկարգավորումը:
«Չեմ հասկանում, թե մեր բնակիչներից շատերն ինչպես են մտածում: Հաճախ եմ այցելում մարզեր, և ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ կարող են մտածել, որ՝ դե ի՞նչ կա, գնան-կգան, առևտուր կանեն, այդպես են ասում, քանի որ այդ ճանապարհն իրենց չի վերաբերում: Չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում՝ գնալ-գալ, առևտուր անել, չեն պատկերացնում, թե ինչպես տեղի ունեցավ 1915 թվականը: Իրենք իրենց պապերից ալարել են լսել, թե ինչպես թուրքը գնալ-գալով, առևտուր անելով՝ տարածվեց ամբողջ Արևմտյան Հայաստանով և վերջում էլ կոտորեց: Իրենք նախապատրաստում են մի նոր Եղեռն, բայց թույլ չենք տալու, պետք է պայքարել: Հեռու մնալ ազգային արժեքներից և մոռանալ, թե ում հետ գործ ունեն՝ ուղղակի անհեթեթություն է»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը:
Ընդդիմությունն էս գլխից արձանագրում է իր պարտությունը, եթե ասում է, թե այս իշխանությունը կկեղծի ընտրությունները. Փաշինյան
Անի Սամսոնյանը Մհեր Գրիգորյանին հորդորեց զբաղեցնել իր տեղն ու Փաշինյանի փոխարեն չպատասխանել հարցին
«Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, որովհետև մի կողմից՝ նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից՝ նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարությունները, և, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասաց Արա Այվազյանը՝ այս համատեքստում կարևորելով իր այցն Արցախ:
«Շատ լավ, իհարկե, իմ արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան կամ այդ պահին եղել են քրեական գործեր, և էլի հույս ունեմ, ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, այո՛, հայտարարությունների մեջ կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ, և այդ քաղաքական գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն, և գուցե թե հետաքննվում են, և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ կամ տեղի կունենան դատավարություններ»:
Ատոմ Ջանջուղազյանը չպատասխանեց հարցին՝ Հիմնադրամին փոխանցված 170 մլն դրամն ինչպե՞ս են ծախսել
Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ ճանապարհներից գերի չենք ընկնի. Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն
Տարոն Սիմոնյանը Կառավարությանը կոչ է անում այնպիսի բառապաշար օգտագործել, որ հետո թշնամու կողմից դրանք մեր դեմ չօգտագործվեն
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր է առաջին իսկ օրն ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման մասին։