«Այս մարդը շարունակում է պաշտոնավարել, և այս մարդուն շարունակում են դիմել «պարոն Ազգային ժողովի նախագահ»-ով, ասես ոչինչ չի եղել». Ամրամ Մակինյան

«Կոնկրետ պետական դավաճանության մեջ, կոնկրետ փաստերով մեղադրվում է խորհրդարանական հանրապետության 2-րդ դեմքը: Արարատ Միրզոյանը չէ, որ պետք է հերքի Միքայել Մինասյանի կողմից փաստերով ներկայացված ապացույցը: Նորմալ քրեադատավարական ընթացակարգերի սահմաններում քննություն պետք է իրականացվի: Շատ կզարմանայինք, որ ԱԱԾ-ն հայտարարեր՝ այո, Օմեգան մեր գործակալն է, որն Արարատ Միրզոյանն է: Իմ խորին համոզմամբ՝ տվյալ դեպքում ԱԱԾ հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական իշխանության կողմից իր տված պատվերի կատարում»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին:

Նրա խոսքով՝ պարտադիր է քրեական գործի հարուցումը, որովհետև առնվազն դրա հիմքն ու առիթը կան:

«Կա նաև ապացույց, որ Միքայել Մինասյանը ներկայացրեց, և այդ հերքելը կամ հաստատելը քրեական դատավարության փուլում շատ արագ կատարվող գործողություն է: Արարատ Միրզոյանի և որևէ մեկի հայտարարությունները գրոշի արժեք չունեն: Պետք է քրեական գործ հարուցվի՝ ձեռագրաբանական համապատասխան փորձաքննությամբ, և փաստը միանգամայն ու վերջնական պարզաբանվի»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը նշում է, որ շատ կարևոր է, որ այս իշխանությունները պատասխանեն՝ ո՞վ է Արարատ Միրզոյանը, ի՞նչ համագործակցության մասին է խոսք եղել Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների հետ:

«Այս մարդը շարունակում է պաշտոնավարել, և այս մարդուն շարունակում են դիմել «պարոն Ազգային ժողովի նախագահ»-ով, ասես ոչինչ չի եղել: Պետք չի շեղել, ոչ մեկի հիշողությունն այդքան կարճ չէ: սա միջնադարը չէ, ամեն ինչ տեսաձայնագրվում է, ապացույցները կան: Շատ ավելի լավ կլինի, որ այս հարցերի պատասխաններն այս իշխանությունը տա»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս