«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր երկրի ՀՆԱ-ն իջել է այն նույն մակարդակին, միգուցեև ավելի ցածր, ինչ 2018 թ.ին էր, բայց մեր պետական պարտքն աճել է մոտ 40 տոկոսով: Այս իրավիճակում վերցված նոր պարտքերը, մտնելով տնտեսություն, որոշակի ակտիվություն են առաջացնելու, ինչը զարգացման հետ որևէ կապ չունի: Այդ ակտիվությունը նման է մի երևույթի, երբ կրակի վրա բենզին են լցնում, այն վառվում է, հետո նորից ընկնում իր տեղն ու այդպես շարունակ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ, որ առավել հայտնի է, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել էր ընդամենը անցյալ տարվա դեկտեմբերին, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։
«Ամեն օր անկումն ավելի է խորանում: Ամեն օրը նոր կորուստ է, այդ թվում՝ նաև տարածքային:Ամեն օրը նոր փլուզում է: Բացի այդ, բացարձակ քաոսի մեջ գտնվող երկրում տեսնում ենք, թե ինչպիսի տնտեսական անկում կա, չեն կարողանում զսպել նաև համավարակի տարածումը: Երկիրն այսօր, մեծ հաշվով, խոր ճգնաժամի մեջ է, որից պետք է դուրս գալ: Իհարկե, դուրս գալու առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որովհետև հիմա պատերազմում պարտությունը շարունակվում է: Մենք տեսնում ենք թե՛ նոր տարածքների, թե՛ ավտոճանապարհների զիջումներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երեւանյան ձայները, եւ ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության, օրերս «ճեպընթաց» ռեժիմով փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Ավելի ստույգ, վերացվեց ռեյտինգային ընտրակարգը և ուրիշ ոչինչ:
Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Փաշինյան-Պուտին զրույցի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութին առնչվող հատվածին։ Նա մասնավորապես գրում է․ «Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով օրական մահացու վախճանների ռեկորդ է արձանգրվել՝ 481:
Ղրղզստանի բնակիչները երկնքում վառ բռնկում են նկատել, հնարավոր է՝ երկնաքարի ընկնելուց:
Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։
Իրոք, 9-ամյա դադարից հետո նման հագեցած օրակարգով այցը պետք է դիտարկել։ գլոբալ եւ տարածաշրջանային բազմաթիվ շարժերի համատեքստում։
«Ինձ համար անընկալելի է այս իրավիճակը, որովհետև կանայք, կարծես թե, դարձել են ակտիվության այս ժամանակահատվածի սիմվոլները, որովհետև շատ տղամարդիկ որոշակի վախերի արդյունքում չեն մասնակցում և՛ ակցիաներին, և՛ բողոքի իրենց ձայնը չեն կարողանում հնչեցնել, բայց էլի եթե նայում ենք որդեկորույս մայրերին, նրանք են ավելի ակտիվ, քան հայրերը: Կանայք են այսօր նաև որոշիչ դեր խաղում մեր հանրային կյանքում: Տեղի ունեցածը բռնություն է. անկախ նրանից, թե ինչ կարծիք է հնչում, ինչ ձևակերպումներ են տրվում, ոստիկանները պետք է իրենց պահեն հավուր պատշաճի»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։
Ադրբեջանի քաղաքացին, ով մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից:
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդն ապրիլի 7-ին հայտարարել է, որ բանակն ու անվտանգության ուժերը կարողացել են նախնական փուլում ճնշել կազմակերպվող ապստամբությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական Saviz նավը հարձակման է ենթարկվել Կարմիր ծովում:
Հետպատերազմյան Հայաստանում այնպիսի աննախադեպ և ցնցող իրավիճակ է ստեղծվել, որ, երբ իշխանության կողմից արված հայտարարությունները դնում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ, ստանում ես հետևյալ պատկերը՝ վա՜յ, ի՞նչ լավ է, որ պատերազմ եղավ, վա՜յ, ի՞նչ լավ է, որ մենք պարտվեցինք, վա՜յ, ի՞նչ լավ է՝ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ստացանք Թուրքիայի հետ սահմաններ ու ճանապարհներ բացելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման պատրաստակամությանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումները շտկելու ուղղությամբ տարվող քարոզին, ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանն օրերս Կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տավուշի մարզպետի իր թեկնածուին, ով Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանն է:
Աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը:
168.am-ը փաստեր է հավաքագրում՝ պարզելու և ցույց տալու, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառված սպառազինություններում ո՞ր երկրներում արտադրվող դետալներ, սարքավորումներ են եղել, օգտագործվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել երկրում խիստ պայմաններով լոքդաուն հայտարարելուն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը «վենդետա» է սկսել բանակում և պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը: Թերթը գրել էր նաև, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այս օրերին քննարկում է բանակային կորպուսների խոշորացման և մեծ հրամանատարական կետ ստեղծելու հարցը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատեց, որ այսօր երթի ժամանակ իրենց միացել են պատահական անցորդներ: Նա պնդեց, որ կանանց ակցիաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց վերջնանպատակին: Անդրադառնալով ոստիկանների կիրառած ուժին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները պնդեցին, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, մահացությունը՝ 11 տոկոսով:
«6 ամիս ոչ մի բան չենք արել ըստ էության ու նստել սպասել ենք ու ասում ենք՝ արգելքը կերկարաձգենք՝ առանց հաշվարկելու, թե ի՞նչ վերլուծություն ունենք, որտեղ ի՞նչ պրոբլեմ է, ու ինչպե՞ս ենք բացը լրացնում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղասպանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:
«Այս տարվա առաջին եռամսյակում մենք կոնկրետ հարկային հավաքագրումների առումով ունենք աճ՝ այդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում, այլ հարց է, որ ընդհանուր տնտեսական հնրավորությունները, մասնավորապես՝ գնողականությունը, դեռ չի հասել այդ մակարդակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Գևորգյանը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել է 298 մարդ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի և արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն էլ նշեց, թե Քննչական կամիտեն և դատախազությունը միանշանակ չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, անհասկանալի պատճառաբանությամբ հավատացել են ոստիկանության աշխատակիցների ասածներին, որոնք ամբողջապես հակասում են Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստերին ու հարցաքննության չեն հրավիրել ո՛չ ԱԺ պատգամավորին, ո՛չ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային:
«Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ այս ընտրություններին ինքը պարտադրված է գնում՝ պարտադրված՝ երկրում տիրող իրավիճակով»,- ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից երկու ամիս անց արդեն հասկացել էր, որ չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ չի կառավարում երկիրը: