Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին, այսպես կոչված, զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները խստորեն քննադատել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելու համար: Այս կապակցությամբ, ըստ ermenihaber.am-ի՝ նրանք գրառում են արել Twitter-ում:
Թուրքիայի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին կանչել է/. Անկարայում Իտաիայի դեսպան Մասիմո Գայանիին, հաղոդրել է Anadolu գործակալությունը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանը։
Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բագրատ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին. ՈւՂԻՂ
Հայ ռազմագերիների վերադարձի մասին տեղեկությունը, որը factor.am-ի հետ զրույցում երեկ հաստատել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, և որը կայծակնային արագությամբ տարածում էին մերձիշխանական շրջանակները, պարզվեց, հավաստի չէ. Բաքու-Երևան չվերթով ինքնաթիռը ժամանել էր, սակայն՝ դատարկ, առանց գերիների:
Ինչպես են ուղղաթիռով Պաշտպանության նախարարության շենքից էվակուացնում ՊՆ ղեկավարությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Մոնղոլիայում պահակային ծառայության մեջ գտնվող երկու ժամկետային զինծառայող ինքնաձիգով կրակ են բացել եւ սպանել պահակային ծառայության պետին. դրանից հետո զինվորները փախել են՝ իրենց հետ տանելով զենքը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
ՊՆ-ն շենքի ներսից շիշ են շպրտել, հրմշտել ու քաշքել են անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին։ Նրանց հարազատները կոչ են անում բոլորին հավաքվել ՊՆ շենքի մոտ՝ աջակցելու իրենց:
Եռակողմ հայտարարության ստորագրումը նպաստել է տարածաշրջանում անվտանգության և զարգացման նոր ձևաչափի ի հայտ գալուն:
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։
Գերիների խաբված հարազատներն այսօր առավոտյան ժամը 6-ից փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։
Նրանք նշում են, որ չեն հեռանալու մինչև իրենց որդիները Հայաստանում չլինեն, այսօր-վաղը խոստումներ այլևս չեն ընդունելու:
Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն, թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք, որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք…
Իրանն ազատ է արձակել հունվարին Պարսից ծոցում կանգնեցված հարավկորեական Hankuk Chemi լցանավը եւ դրա անձնակազմին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 14-ը: Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Ռուսական ինքնաթիռի երթուղին, որը գնում էր Բաքվից գերիներին բերելու, բայց Ադրբեջանի մերժումից հետո՝ ճանապարհի վերջնահատվածում փոխում է երթուղին ու վայրէջք կատարում Երևանում»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս երեկ Նիկոլ Փաշինյանը հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը գոհ է նախագահի հետ հանդիպման արդյունքներից, նույնիսկ՝ «շատ գոհ»։ Եվ ընդգծել է․
«Վերջերս ենք եղել Կարմիր Շուկայում, երբ մոտենում էինք, ադրբեջանական բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտեղով է անցնում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կողքով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը:
Նիկոլը մինչև հիմա թաքցնում ա զոհերի թիվը: եթե մարսում ա՝ լավ ա անում…
Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ շուտով քաղաքական արենա վերադառնալու մասին կհայտարարի ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փոխվարչապետի գրասենյակն անդրադառնալով Բաքվից դատարկ ինքնաթիռի վերադարձին, նշել է, որ «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ եւ որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի պարգեւատրել։
Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին։
Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռեւս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ եւ անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել եւ ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը: