Ղրղզստանի բնակիչներն առեղծվածային բռնկում են նկատել երկնքում
Ղրղզստանի բնակիչները երկնքում վառ բռնկում են նկատել, հնարավոր է՝ երկնաքարի ընկնելուց: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտնել են իրադարձության ականատեսները: Նրանց խոսքով՝ նախօրյակին ժամը մոտավորապես 23:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) երկնքում մայրաքաղաքից դեպի արեւմուտք երեւացել է իջնող այրվող օբյեկտ՝ ամբողջ երկնակամարը լուսավորելով պայծառ բռնկումով:
Ընդ որում՝ ոչ մի ձայն չի լսվել: Օբյեկտի անկումը դիտել են Բիշքեկի եւ հանրապետության Չույսկի մարզի բնակիչները: Ստույգ տեղեկատվություն, թե արդյոք դա երկնաքար, գիսաստղ կամ ինչ-որ արբանյակի բաղադրամաս է եղել, առայժմ չկա: «Մենք ճշտում ենք այն տեղեկատվությունը, թե ինչ է դա եղել: Ըստ նախնական տվյալների, Ղրղզստանի տարածքում ոչ մի ավերածություն չկա»,-ապրիլի 7-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: