Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից և եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետությունն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է, և անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջև սկսել համագործակցությունը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է «Հայաստան» դաշինքի անդամ բժիշկ Արեմ Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված Գլխավոր դատախազության պարզաբանմանը:
««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2018-2019թթ. ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով՝ 2018թ. ապրիլի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի շարք անհատ ձեռնարկատերերի անունով ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել «Անապրանք» հարկային հաշիվներ:
Գրեթե 275 մլիոն մարդ ամբողջ աշխարհում անցյալ տարի թմրանյութեր է գործածել, որոնցից 36 միլիոնը տառապել է թմրակախվածության պատճաով տարբեր տեսակի խանգարումներով:
Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը, իրադրությունը կարող է փոխվել մեկ օրում։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով բավարարվեցին դրանցում հետաքրքրություն ունեցող գրեթե բոլոր արտաքին ուժերի ու կենտրոնների շահերը, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Լայն իմաստով, ընտրությունների արդյունքներն ամենաքիչը համապատասխանում են հայկական շահին, ինչը, այո, նոնսենս է, սակայն, վիտրաժային ժողովրդավարության ջատագովների եզրաբանությամբ, լեգիտիմ նոնսենս է։
Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որի ընթացքում նա անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի տապալմանը և պատերազմի հրահրմանը, 44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությանը:
Ազատությո՛ւն Պրոֆեսոր Արմեն Չարչյանին, նրան համբերություն, իսկ մեզ վճռականություն, նա այսուհետ քաղբանտարկյալ է»:
Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը։
«Մենք այսօր ծնկաչոք ենք թշնամու առաջ, շատ անպատիվ վիճակում ենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ են լինելու: Ուղղակի պետք է վերականգնել արժանապատվությունը, պետք է արժեքները վերագնահատել: Այն աղետը, որը մեզ հետ տեղի ունեցավ, դրա պատճառն այն էր, որ սկսեցինք դավաճանել մեր արժեքներին, թույլ տվեցինք, որպեսզի մեր գեղագիտական մակարդակը իջնեցնեն: Թույլ տվեցինք, որպեսզի մեր կրթական մակարդակը իջեցնեն, և կամաց-կամաց եկանք-հասանք այս օրվան: Բանակի նկատմամբ էն ի՜նչ հարձակումներ էին, սպաներին վիրավորում էին, վարկաբեկում: Մենք սա թույլ ենք տվել: Եկեղեցու նկատմամբ էլ ենք թույլ տվել ոտնձգություններ և մենք ճաշակում ենք շատ դառը պտուղները: Պետք է այս ամենը վերականգնել: Սա թող վերացական չթվա: Մենք կորցրել ենք մեր արժեքները, պետք է դրանք վերագտնել, սա շատ կարևոր բան է»:
Փսատաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորս լսեցինք պրոֆեսոր Չարչյանի խոսակցության գաղտնալսումը և ամենքս մեր հետևությունն արեցինք:
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է:
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես էլ դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է բժիշկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը։
Ինչպե՞ս եղավ, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարանք և Արցախն ազատագրեցինք, իսկ 44-օրյա պատերազմում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը։ Պատասխանելով այս հարցին, Արզիկ Մխիթարյանը նախ նշեց, որ ականատեսն է եղել ոչ միայն Արցախի առաջին գոյապայքարին, այլև արցախյան շարժման ակտիվիստներից է եղել, մարդ, որը ամբողջ մի տարի հանրահավաք է ղեկավարել, ամբիոնից խոսք է հղել ժողովրդին և իր հետևից մարդիկ է տարել։
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Ռուսաստան՝ Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերությունների ակնկալիքով:
Հունիսի 24-ին Եգիպտոս է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:
«Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»,- պալատական ներքինիներից մեկի շուրթերով տարածված այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրեն ընտրել են անինտելեկտ մուրճասերները կամ անմիտ ասֆալտատենչները։
Ապակայունացնող հայտարարությունները մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա հանդեպ անվստահություն են սերմանում, խաթարում են նրանց հավատը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ: Սադրիչ, նսեմացնող, երբեմն նույնիսկ ֆեյքային հայտարարություններ՝ ինչ ասես, որ չի եղել այս ընթացքում:
«Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից:
Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը: