Բաժիններ՝

Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ «Դելտա պլյուս» շտամով վարակվելու առնվազն 41 դեպք

Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «Դելտա պլյուս»-ով վարակվելու առնվազն 41 դեպք: Այս մասին հայտնել է Անգլիայի առողջապահական ծառայությունը:

Երկրում, ընդհանուր առմամբ, վիրուսի հնդկական շտամով՝ «Դելտա»-ով վարակվել է 75 հազար 953 մարդ, որն ամբողջ Մեծ Բրիտանիայում վարակվածների թվի 99 տոկոսն է կազմում: Հնդկական շտամով վարակումների մեծ մասը հենց Անգլիայում է, որտեղ ՄԹ բնակչության 85 տոկոսն է ապրում:

Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930