Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է. Փաշինյան
«Կարևոր լուր կա». Փաշինյան:
Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով…
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Իմ կարծիքով, եթե փորձում ես հիմարությանը համառորեն ընթացք տալ, ապա ինքդ դառնում ես հիմարության մասնակից, հետևաբար անիմաստ է խոսել հիմարների լեզվով։ Նույն բամբասանքների տրամաբանությամբ՝ ես որևէ խոսք չեմ ասել նաև Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, Նորայր Նորիկյանի, Անդրեաս Ղուկասյանի, ԱԺԲ-ի, Արամ Սարգսյանի և ընտրարշավին մասնակցող մյուս ուժերի մասին։ Արդյո՞ք նրանց օգտին ևս աշխատում եմ։
Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:
Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել:
Կապան համայնքի երկու ընտրատեղամասում խախտումեր են բացահայտվել։ Մեկում «Հայաստան» դաշինքի քվեները գրանցվել են այլ կուսակցության վրա, երկրորդում՝ հանձնաժողովի քայլական նախագահը, ինչպես ինքն է ասում, պատահական անճշտություն է թույլ տվել, ինչը արժեցել է 45 ձայնի կորուստ։
Արցախում արտահերթ ընտրությունների թեման կարելի է ամենատարբեր դիտանկյուններից քննարկել, սակայն դրա հիմքում կա մեկ կարևոր հարցադրում։
«Ժողովուրդն ունի արդարացի պահանջ, և ես վստահ եմ, որ երեկվա օրն ապացուցեց, որ ամեն ինչ փոխվելու է, կա նպատակ, այն մասամբ իրականացված է, շարունակությունն էլ հանգիստ ու նորմալ ճանապարհով կիրականացվի, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:
Անցյալ օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 42 640-ով եւ կազմել 29 977 861: Ինչպես հունիսի 22-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել է 1 167-ով եւ հասել 389 302-ի։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին»:
Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեն հարցազրույց է տվել Associated Press-ին, որում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների մասին։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) դրամաշնորհների տեսքով 8 միլիարդ դոլար կտրամադրի երկրի օդանավակայանների կանոնավոր աշխատանքի վերականգնման գործում օգնության համար, որոնք վնաս են կրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից:
Սիմֆերոպոլի օդանավակայանը սահմանել է օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Այդ մասին հաղորդել Է ավիահանգույցի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
Էլիտաներին հիմա լայն հասակարությունն ընկալում է՝ որպես դասակարգային թշնամիների, ինչում, իհարկե, դեր է խաղացել և խաղում է նաև գործող իշխանությունը, որն իր բնույթով պոպուլիստական, հակավերնախավային է և դա ներկայացնում է՝ որպես արժանիք։ Այն դեպքում, երբ իշխանությունը չի կարող լինել հակաէլիտար, որովհետև վերնախավն առաջին հերթին նոմինալ իշխանությունն է։ Անկախ իշխանությունից, սակայն, բոլոր իրական էլիտաների խնդիրը պետք է լինի հասարակության հետ աշխատանքը, որը ոչ միայն հեշտ ճանապարհ չէ, այլ սարսափելի դժվար ճանապարհ է և ամենևին ոչ երաշխավորված արդյունքով ճանապարհ։
«Կարծում եմ՝ մենք ԱՄՆ հետ գտանք ընդհանուր հիմք ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հստակեցնելու, այլև համատեղ գործողությունները համաձայնեցնելու համար: Դա վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչ դաշինքներ կարող ենք ստեղծել ու որոնք են մեր շահերը»,- ասել է Մերկելը:
Շրջված ավտոբուսում գտնվել են Թեհրանից եկած լրագրողներ, ովքեր զբաղվում էին շրջակա միջավայրի հարցերով և գնացել էին Ուրմիա լիճն ուսումնասիրելու: Վթարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին:
ՀՀԿ ԵԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այն կարծիքին է, որ ընտրություններին չմասնակցած ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հիմնականում ընդդիմադիր ձայներ էին, և ոչ պրոիշխանական:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:
«Ամեն ինչ հնարավոր է: Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը ևս չի մերժում դրա գոյությունը և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Ճապոնիան պլանավորում է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար:
Ասում են ՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ու դա է պատճառը, որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել պատասխանել հարցին, թե այդ ինչպե՞ս կարող էր գերմանացիների նման խելացի ժողովուրդը գնալ ինքնասպանական քայլի՝ առաջնորդ ընտրելով Հիտլերին։ Պատմությունը կրկնվեց հիմա, և որևէ մեկը չի կարող պատասխանել հարցին, թե ինչպե՞ս կարող է հայ ժողովրդին արհավիրք բերած իշխանությունը նորից իշխանություն ստանալ, ու այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ժողովուրդը մերժեց բոլոր արժեքները, որոնք կրում են նախկինները՝ չտեսնելով, որ այսօրվա ներկաների մեջ նախկիններն են ու նախկինների նախկինները։
«ՊՈՂՊԱՏՅԱ ՄԱՆԴԱՏԸ» կիրառվում է շատ արագ և մեծ թափով…։
Վրաստանում հուլիսի 1-ից վերացնելու են գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը (այսպես կոչված «պարետային ժամը»): Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։