
Մարիա Զախարովան ուրվագծել է առաջնահերթությունները՝ վերադարձ խաղաղության և իրավիճակի կայունացում

Ռուսաստանի արտգործ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե տարբեր երկրներից պարբերաբար լսում են«ապակայունացնող բնույթի հայտարարություններ»:
«Խորհուրդ կտայի բոլորին առաջին հերթին կենտրոնանալ կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի այն ջանքերի վրա, որոնք ուղղված են խաղաղությանը վերադառնալուն և իրավիճակի կայունացմանը: Սա թիվ մեկ թեման է, որն, իմ կարծիքով, պետք է ավելի ակտիվորեն առաջ մղվի:
Ապակայունացնող հայտարարությունները մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա հանդեպ անվստահություն են սերմանում, խաթարում են նրանց հավատը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ: Սադրիչ, նսեմացնող, երբեմն նույնիսկ ֆեյքային հայտարարություններ՝ ինչ ասես, որ չի եղել այս ընթացքում:
Այդ իսկ պատճառով մենք ասում ենք, որ ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է կապված լինի իմ հիշատակած առաջնային խնդրի և ընդհանուր նպատակի հետ, որն ուրվագծվել էր անցյալ տարվա երեք երկրների ղեկավարներ իկողմից ստորագրված և այս տարի վերահաստատված և լրացված փաստաթղթերում»: