«Այդ ո՞նց եղավ, որ պրոֆեսոր Չարչյանին անմիջապես ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, իսկ զինվորներին ուղղորդողները մինչև հիմա ազատ են»․ Հայկ Ալումյան

Փսատաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորս լսեցինք պրոֆեսոր Չարչյանի խոսակցության գաղտնալսումը և ամենքս մեր հետևությունն արեցինք: Դրանից հետո տեսանք, թե ինչպես են զինվորները ուղղորդված քվերակում և ամենքս արեցինք մեր հետևությունները: Հիմա, անկախ պրոֆեսոր Չարչյանի կողմնակից լինել-չլինելուց, նրա գործողությունների նկատմամբ ձեր վերաբերմունքից երկու հարց եմ ուզում տալ, անկեղծ պատասխաններ եմ ակնկալում.

(1) այդ ո՞նց եղավ, որ պրոֆեսոր Չարչյանին անմիջապես ձերբակալեցին, կարճ ժամանակ հետո մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, իսկ զինվորներին ուղղորդողները մինչև հիմա դեռ ազատ են ու նրանց մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերակված մոտեցումը:

(2) արդյո՞ք այսպիսի տարբերակված մոտեցումը չի հուշում, որ զինվորների ուղղորդումը հենց ներկա իշխանությունների հրահանգով է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930