Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայից Իրաք է տարել նավթով լի 80 բենզատարներ

Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մի տեղական աղբյուր։էԷին մտնում նավթով 80 ավտոցիստեռններ, ինչպես նաեւ այլ փոխադրամիջոցներ, այդ թվում բեռնատար սառնավտոներ: Նշվում է, որ ավտոշարսյունն ուղեկցել է ամերիկյան զրահատեխնիկա: Համանման դեպք է եղել օգոստսի 5-ին, երբ ամերիկացիները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» օգնությամբ հենց նույն հսկիչ անցակետով Իրաք են տեղափոխել նավթով 25 բենզատարներ:

Բացի դրանից, ինչպես ավելի վաղ նշել է SANA-ն, հուլիսի 11-ին նրանք Սիրիայից տարել են ցորենով 24 բեռնատար, հուլիսի 4-ին Իրաք են ուղակել ցորենով 45 բեռնատար եւ նավթով բենզատարներ, իսկ մեկ օր առաջ՝ նավթով եւս 37 ցիստեռն: Սիրիայի Հասեքեի, Դեյր Զորի եւ Ռաքքայի նահանգների տարածքների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս – արեւելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կողմից, որնոց աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ը: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն ինը ռազմակայան է ստեղծել այդ շրջանում: Դրանցից չորսը գտնվում է Դեյր Զորի նահանգում՝ նավթի հանքավայրի մոտ, եւս հինգը՝ հարեւան Հասեքեի նահանգում, որը համարվում է Սիրիայի շտեմարանը: Դամասկոսում ԱՄՆի ռազմական նեկայությունը որակում են որպես ապօրինի օկուպացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս