Իրանը մտադիր չէ լքել Վիեննայի բանակցությունները
Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները կառավարությունը փոխվելու պատճաով՝ նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գլուխ անցնելու ֆոնին: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք երբեք չենք լքի Վեննայի բանակցությունները: Իրանում տեղի է ունենում իշխանության ժողովրդավարական փոփոխում, եւ դա փոփոխություններ է մտցնում գործադիր իշխանության կազմում»,- մեջբերում է նրա խոսքը Fars News Agency-ն։ Վիեննայում ապրիլից ընթնում են բանակցություններ Իանի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի) միջեւ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:
Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչերը նաեւ առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի: Սկզբնապես պատվիրակությունները մտադիր էին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, իսկ այնուհետեւ հունիսի առաջին օրերին: Ռայիսին հաղթել է հունիսի 18-ին Իրանում կայացած ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոսը)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Օգոստոսի 5-ին կայացել է նախագահի պաշտոնակալության արարողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: