«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը
«Թալիբան»շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի հյուսի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Դա վեցերորդ նահանգային կենտրոնն է, որը թալբները գրավել են վերջին օրերին: Ավելի վաղ, ինչպես հաղորդել էIRNA գործակալությունը, նրանք վերահսկողություն են հաստատել Ջաուզջանի, Սարի Փուլի, Քունդուզի, Նիմրոզի եւ Թախարի նահանգների կենտրոնների նկատմամբ: Վկայակոչելով փախստականների գործերով Աֆղանստանի նախկին նախարար Սայիդ Հուսեյն Ալեմի Բալխիի տվյալները՝ գործակալությունը նշում է որ ընդամենը «Թալիբանի» իշխանության ներքո է գտնվում 120 քաղաք: Այս դրության հիմնական պատճառները նա համարում է միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը, հինգերորդ զորասյան առկայությունը, ինչպես նաեւ «Թալիբան» շարժման աջակցությունը պակիստանյան ահաբեկչական խմբավորումների կողմից:
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել է ՏԱՍՍ-ը: