
Անդրանիկ Քոչարյանը կրկին խոսեց բանակում սննդակարգի փոփոխության մասին

Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են: Այս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Այդ ժամանակ շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում (զորանոցներ – խմբ): Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա չէ, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ էր ունենում ծառայության ընթացքում: Իհարկե, այդ խնդիրները այսօր բացակայում են, որովհետև բանակում բազմազանություն կա սննդակարգի մեջ»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք ներկայումս ծնողները ծանրոցներ ուղարկում են ծառայող երեխաներին.
«Ծանրոցներ որպես այդպիսին հիմա չկան: Ներքնաշորերի հետ կապված խնդիր կա ՞: Այո: Հանձնաժողովներում այդ հարցերը քննարկվե լ ե՞ն: Այո»,- եզրափակեց Քոչարյանը: