«Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է, ու այսքանից հետո դուք դեռ խոսո՞ւմ եք»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Դուք ո՞ւր, ինքնիշխանությունն ու անվտագութունն ուր։ Երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մսխած ուժն անամոթաբար խոսում է ինքնիշխանությունից։

Դուք եք ասել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Արդյունքը՝ Արցախի 75 տոկոսը տրվել է թշնամուն։

Դուք եք ասել՝ Արցախի օդը պաշտպանված է։
Արդյունքը՝ անձրեւի ու կարկուտի նման «օդից թափում» էին ռումբերը։

Կապիտուլյացիայի խորհրդանիշն էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից։
Արդյունքը՝ թուրքը հասավ Շուշի։

Նա էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ։
Արդյունքը՝ թե նոյեմբերի 9-ին եւ թե հունվարի 11-ին թշնամու պայմաններով կապիտուլյացիա ստորագրեց,որը շատերը բնորոշում են որպես «ղազագիր»։

Ասում էր՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շեշտակի բարձրանալու է։
Արդյունքը՝ թուրքը երեք ամիս շարունակ 1000 զինվորով հատել է մեր պետության սահմանն ու նորանոր պահանջներ է թելադրում։

Դուք եք ձեր ապաշնորհ ու ապազգային քայլերի արդյունքում հանգեցրել Արցախի մեծ մասի հանձնմանն ու Հայաստանում ադրբեջանական զինուժի տեղակայմանը։
Դուք եք հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել ՌԴ նախագահի պատերազմը կանգնեցնելու առաջարկից։
Արդյունքը՝ Հադրութի ,Շուշիի եւ հազարավոր նահատակների կորուստ։

Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է։

Ու այսքանից հետո դուք դեռ խոսո՞ւմ եք»։

Տեսանյութեր

Լրահոս