Բաժիններ՝

Փարիզում պատարագ կմատուցեն Բելմոնդոյի հիշատակին

Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում:

Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին:

Նշվում է, որ այն կկայանա ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին):

Սեպտեմբերի 9-ին Հաշմանդամների տանը պլանավորվել է դերասանի հետ հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողության մանրամասները ներկայում Ելիսեյան պալատը համաձայնեցնում է Բելմոնդոյի ընտանիքի հետ, նշում են ԶԼՄ-ները: Բելմոնդոն վախճանվել է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում:

Դերասանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» եւ այլ ժապավեններ: Արտիստը ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի եւ նկարչուհի Սառա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում: Ընդունվել է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան:

1989 թվականին նա արժանացել է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգեւատրվել է Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղով» (2011 թ.) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս