Բաժիններ՝

Ուզբեկստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ

Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձևավորումը և հուսով է, որ այնտեղ ներազգային համաձայնություն կհաստատվի: Այս մասին ասվում է Ուզբեկստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ տվյալ որոշումը կհանգեցնի երկրում լայնամասշտաբ ազգային համաձայնության, կայուն խաղաղության հաստատման ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Ուզբեկստանը պատրաստ է Աֆղանստանի նոր պետական օրգանների հետ կառուցողական երկխոսության ու փոխգործակցության զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930