
Համաշխարհային բանկը հրաժարվել է Doing Business զեկույցների պատրաստման հետագա պրակտիկայից

Համաշխարհային բանկը որոշում է ընդունել իր ամենամյա Doing Business զեկույցների պատրաստման և հրապարակման հետագա պրակտիկայից հրաժարվելու մասին՝ ոչ վաղ անցյալում մի շարք զեկույցների մշակման ժամանակ արված խախտումների մասին տեղեկության պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրությունը:
«Doing Business-ի վերաբերյալ այս պահին հասանելի ողջ տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո Համաշխարհային բանկի ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Doing Business զեկույցների պատրաստումն ու հրապարակումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հավելում է, որ Համաշխարհային բանկն դադարեցնում է այդ զեկույցների հրապարակումը, որոնց միջոցով ամեն տարի գնահատվում էին բիզնեսի պայմանները աշխարհի տարբեր երկրներում, նախորդ հաշվետվությունների պատրաստման ժամանակ թույլ տրված խախտումների մասին 2020 թվականի օգոստոսին տեղեկությունների ի հայտ գալու հետ կապված: