Սուդանում ձերբակալված են չորս նախարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Խարտումի նահանգից: Հոկտեմբերի 25-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։
Այսինքն ստացվում է, որ կապիտուլյանտն ի լուր աշխարհի քողարված կերպով հայտարարում է, որ ինքը համակերպվել է կզած վիճակին և այն որ ինքը Հայկական Բանակը պատրաստելու է ՄԻԱՅՆ պաշտպանվելուն, ու սա հայտարարում է եռակողմ հանդիպումից առաջ…
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել է սիրիական բանակի եւ իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 25-ին բեռնատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել Ինդոնեզիայի Պապուայի նահագում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Գործադիրի ղեկավարը նաև մանրամասնեց հիշատակած կետերից յուրաքանչյուրի ուղղությամբ կատարվող քայլերը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2022 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումներին․ ՈՒՂԻՂ:
Սիրելի’ հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է TRUTH Social սեփական սոցիալական ցանցի առաջիկա գործարկման մասին: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:
Կիպրահայ Հակոբ Մանուկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են Կիպրոսում դիմավորում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը։
Սահմանադրության համաձայն՝ նա հանդիսանում է պետության գլուխը և ասում է, որ երկրի (որն իբր ինքնիշխան է) սահմանների խնդիրն իր ոլորտը չէ…
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բազմազբաղվածության պատճառով նոր անդրադարձա, որ պայքարի ընկերներիցս որոշների, նախկին զինակիցներիս, նիկոլապաշտների, հողատուների, դավաճանների, դավաճանների պաշտպանների ու արդարացնողների մեջ մի ընդհանուր տեսակետ է արմատավորվում, թե նոյեմբերի 9-ին ենք պատրաստվում հանրահավաք անել։ Արդեն սկսել են շրջանառել, որ հանրահավաքը միայն նոյեմբերի 9-ին է։
Քաղաքական ուժերը իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին:
Հայտնի են Կապանում 2021թ․ նոյեմբերի 14-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակները։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա։
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից` 10 դեսպանի, նրանց թվում` ԱՄՆ-ի դեսպանին, Թուրքիայից դուրս հանելու հարցի կապակցությամբ:
2021թ. հոկտեմբերին Թուրքիայում սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6 տոկոսով՝ կազմելով 76.8 նիշ։ Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TUIK): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրում ռեկորդները շատացել են։ Ամեն ինչի մեջ փորձում են ռեկորդներ տեսնել. տնտեսությունը ռեկորդային տեմպերով է աճում, հարկերը ռեկորդային տեմպերով են ավելանում, ռեկորդային տեմպերով աշխատատեղեր են ի հայտ գալիս, աշխատավարձերն են ռեկորդային տեմպերով բարձրանում, և այսպես շարունակ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր մահացել են COVID-19-ի հարուցած բարդություններից, հասել է 70-ի:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երիտասարդի, որը մեղադրվում է մեծ քանակությամբ մեծ փողեր իրացնելու մեջ։
ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ կազմակերպված արշավը պայմանավորված է նրանով, որ վերջին 3 տարվա ընթացքում ՄԻՊ-ը միակ կառույցն է, որը վարում է հայանպաստ քաղաքականություն, ազգային շահերն է պաշտպանում:
Նման զարգացումների դեպքում նշածս իրադարձություններն անխուսափելի են։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, նշել էր՝ թեև Թուրքիայի նպատակների մասին չի կարող խոսել, սակայն, քանի որ Փաշինյանի իշխանությունը ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ, իրենք գնում են Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման ճանապարհով։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհուրդը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար: Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է Ավան վարչական շրջանի «Սուրբ ընտանիք» հուշարձանի մերձակայքից:
Թուրքիայում այժմ իշխող «Ժողովրդական» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շարունակելով պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունների, հակամարտող կողմերի ղեկավարների արած հայտարարությունների հիշեցումները, նշենք, որ այս առաջարկից մեկ օր հետո՝ 2020-ի հոկտեմբերի 22-ին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման թեման՝ նշելով, որ հայկական կողմի համար ընդունելի է նման զարգացումը, և, որ այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները:
ԱՄՆ-ը հավանություն է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որը լրացնում եւ ուժեղացնում է ՆԱՏՕ-ն:
Գրեթե երկու ամիս է՝ թշնամին ոստիկանական անցակետ է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում։ Բացի այն, որ այդ հատվածում նրանք կանգնեցնում են իրանցի վարորդներին և գումար գանձում, հայերին ևս թույլատրում են որոշակի ժամանակահատվածում անցնել ճանապարհը։ Այժմ հայերը մեկ ժամ պետք է սպասեն այդ հատվածում, այնուհետև ռուս սահմանապահների ուղեկցությամբ անցնեն՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։
Հոկտեմբերի 22-ին Ալիք Մեդիան, հղում անելով իր «դիվանագիտական վստահելի աղբյուրներին», հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու։