Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդանշան է պարունակում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերն ասել է, որ չի պատրաստվում իր հագուստը թանգարաններին տալ:
«Դրանք պարբերաբար տանում են կարիքավորների համար օգտագործված հագուստի հավաքման կետեր: Ես հագուստս թանգարանին չեմ տալիս»,-նշել է Անգելա Մերկելը: