Բաժիններ՝

Թուրքիայում վերջին 13 տարում գրանցվել է սպառողների վստահության ինդեքսի ամենացածր ցուցանիշը

2021թ. հոկտեմբերին Թուրքիայում սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6 տոկոսով՝ կազմելով 76.8 նիշ։ Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TUIK): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այս ցուցանիշը Թուրքիայում 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո գրանցված ամենացածր արդյունքն է։ Վերջին ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2008թ. նոյեմբերից (73.9 նիշ) 2009թ. հունվարն ընկած ժամանակահատվածում։

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2004թ. սկսած այդ երկրում սպառողների մոտ շարունակվում են վատատեսական տրամադրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031