
ԱՄՆ-ը հավանություն է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որն ուժեղացնում է ՆԱՏՕ-ն. Օսթին

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որը լրացնում եւ ուժեղացնում է ՆԱՏՕ-ն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները:
«Ես պարզապես կասեի, որ մենք, անտարակույս, հավանություն ենք տալիս Եվրոպայի ավելի ուժեղ եւ ավելի գործունակ պաշտպանությանը, որը դրական ավանդ է ներդնում անդրատլանտյան եւ գլոբալ անվտանգության բնագավառում, որը համատեղելի է ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է նա:- Եվ մենք կցանկանայինք տեսնել նախաձեռնություններ, որոնք կարողանային ՆԱՏՕ-ի գործունեության լրացում դառնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: