Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ վաղուց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արեմն Աշոտյանն անմեղ է և հանցանք չի գործել։ Նման եզրահանգման գալու հիմքը մինչ այժմ Քննչական կոմիտեի տված տեղեկություններն ու պարզաբանումներն են։
Իտալիան պատրաստ է փոխանցել իր փորձն ու հմտությունները՝ ուկրաինական տարածքում ականազերծման գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գնումների խորհուրդը Ֆրանսիայի հետ այս համաձայնագրերի ստորագրմանը հավանություն կտա հուլիսի 13-ին՝ Մոդիի Փարիզ կատարելիք այցի նախօրյակին:
Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կաշառում է, Կլաարը կաշառված է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով՝ հայկական կողմը, երբ տեսնում է, որ միջազգային հանրությունը ներկայացնող պաշտոնյան կաշառվում է, պետք է հստակ դրան արձագանքի, բացի այդ, պետք է դիմի միջազգային հաաբերություններում առկա գաղտնի դիվանագիտության գործիքներին՝ հայկական շահը պաշտպանելու համար։
Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Վրաց-հայկական սահմանը նույնականացման քարտով (ID) հատել հնարավոր չէ:
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները լիովին բաց կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործողությունների համար։
Հուլիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Հայաքվեի» նախագիծը պատերազմի հրձիգ է:
Արցախի քաղաքացիական հասարակությունը բաց նամակ է հղել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ, և դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան կիր էջում գրում է․ «Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։
Շոլցը նշել է, որ «դրական ազդանշան» է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունները, թե մոտ ապագայում կարող է որոշում կայացվել Շվեդիայի դիմումի հաստատման վերաբերյալ։
Ռյուտեն նշել է, որ այլևս չի լինի VVD կուսակցության ղեկավար, իսկ նոր կաբինետի ձևավորումից հետո կհեռանա քաղաքականությունից։
Հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցվեց: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել և կդիմի Սահմանադրական դատարան:
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը հնարավոր է համարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցային գործընթացում իրավիճակը կտրուկ փոխելու առաջարկը, սակայն կարծում է՝ իշխող քաղաքական ռեժիմին ձեռնտու չէ այն:
Թուրքիայի նախագահն նշել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» կուրսին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդմակացության հայտի, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների տրամադրման, ինչպես նաև Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի ամբողջական անդամակցության վերաբերյալ հարցեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:
Հուլիսի 1-ից Հայաստանի կառավարությունը բարձրացրեց կենսաթոշակն ու նպաստը. Օրինակ՝ նվազագույն կենսաթոշակը 31 հազար դրամից դարձավ 36 հազար դրամ, այսինքն՝ ավելացավ 4400 դրամով։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հուլիսի 10-ին երկրի գրեթե ամբողջ տարածքում անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարել սաստիկ տապի պատճառով։
Այն օրվանից, երբ ադրբեջանցիների կողմից փակվեց Բերձորի միջանցքը, տարբեր երկրների ղեկավարներ, պատգամավորներ, նաև՝ միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններ, կա՛մ անկեղծ, կա՛մ հերթապահ մտահոգություններ էին հայտնում և կոչ անում բացել միջանցքը։ Հայաստանի տարբեր պետական պաշտոնյաներ՝ արտգործնախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան և այլ գործիչներ, իրենց հանդիպումների, միջազգային համաժողովների ժամանակ, իրենց հերթին՝ ներկայացնում էին իրավիճակը և․․․ իրենց պարտքը լիովին կատարած համարում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ռիշի Սունակի հետ, որից հետո՝ միապետ Չարլզ 3-րդի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրապարակման՝ Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ջո Բայդենը և Ռիշի Սունակը քննարկել են Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից կասետային ռումբեր տրամադրելու հարցը։ Կողմերը կհանդիպեն նաև հուլիսի 11-ին Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի […]
Պատահարի պատճառները պարզվում են։ Ներկայումս ատրակցիոնների զբոսայգին դադարեցրել է աշխատանքը:
ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտոնական կայքից այսօր տեղեկանում ենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին գրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Նարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ուղարկել:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով գործուղվել է Փարիզ:
Քանաանին, սակայն, չի հայտնել, թե հատկապես ո՛ր պետություններ կայցելի Ռայիսին իր աֆրիկյան շրջագայության ընթացքում։
Invesco-ի հարցմանը մասնակցել են աշխարհի 85 սուվերեն հիմնադրամների և 57 կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է Աֆղանստանի քաղաքացու ձերբակալման մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի հետ։
Հուլիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։