
Բայդենը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Սունակի, այնուհետև՝ Չարլզ 3-րդի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ռիշի Սունակի հետ, որից հետո՝ միապետ Չարլզ 3-րդի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ հրապարակման՝ Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ջո Բայդենը և Ռիշի Սունակը քննարկել են Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից կասետային ռումբեր տրամադրելու հարցը։ Կողմերը կհանդիպեն նաև հուլիսի 11-ին Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Այնուհետև Բայդենը մեկնել է Վինձորի ամրոց, որտեղ հանդիպում է անցկացնում Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Կողմերի հանդիպման գլխավոր թեման է լինելու կլիմայի փոփոխությունը։